2017-ին ԱՄՆ-ում կհրատարկվեն Ֆիցջերալդի անտիպ գործերը![]() 8 սեպտեմբերի 2016 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Simon & Schuster հրատարակչությունը լույս կընծայի հայտնի ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի անտիպ գործերը: Ֆիցջերալդի ընթերցողին անհայտ գործերը նախատեսվում է հրատարակել 2017-ի ապրիլին: Այդ ստեղծագործությունները չեն հրատարակվել XX դարի 30-ականներին, քանի որ խմբագիրներն այլ ոճ էին ակնկալում գրողներից: Simon & Schuster հրատարակչությունը խոստանում է, որ լույս ընծայվող գործերում հեղինակն ավելի հակասական է, ավելի անկաշկանդ` «առանց գրաքննության», քան նախկինում տպված նյութերում, հայտնում է Daily.afisha-ն The Guardian-ի վրա հղումով: Ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը հայտնի է 1920-ականների ամերիկյան «ջազի դարաշրջանը» նկարագրող վեպերով ու պատմվածքներով: «Մեծն Գեթսբին» Ֆիցջերալդի հայտնի վեպն է։ Լույս է տեսել 1925-ին և ամերիկյան գրականության մեջ համարվում է «ջազի դարի» տիպիկ արտացոլումը։ Վեպն ավարտվել ու հրատարակվել է Փարիզում, ուր այդ ժամանակ ապրում էր գրողը։ Նրա հայտնի վեպերից է նաև «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը»: «Գիշերն անույշ է»-ն Ֆիցջերալդի դասական վեպն է, գրվել է 1934-ին։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |