Գերմանացի պատգամավորներին թույլատրել են այցելել «Ինջիրլիք»

Գերմանացի պատգամավորներին թույլատրել են այցելել «Ինջիրլիք»

PanARMENIAN.Net - Թուրքիան թույլատրել է գերմանացի պատգամավորներին այցելել «Ինջիրլիք»:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն պարզաբանել է, թե իչու են երկրի իշխանությունները նման թույլտվություն տվել: Նա ասել է, թե ԳԴՀ-ն կատարել է Թուրքիայի պայմանը` հայտարարելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը իրավաբանորեն պարտավորեցնող չէ:

«Մենք պայման էինք դրել ԳԴՀ-ի առջև: Գերմանիան կատարեց այն, հայտարարելով, որ ընդունված բանաձևը ոչ մի իրավաբանական ուժ չունի: Այդպիսով «ցեղասպանություն» արտահայտությունն իրավական է, ոչ թե քաղաքական: Եվ դրա համար անհրաժեշտ է դատարանի որոշում: Այս առումով Գերմանիան արդարացրել է մեր սպասելիքներն»,-ասել է Չավուշօղլուն:

«Նրանք տեսան, որ մենք կարող ենք անել, ինչ կամենանք և… որ իրենք չեն կարող այդպես վարվել Թուրքիայի հետ»,-ասել է նախարարը:

Ավելի վաղ հայտարավել էր, որ Անգելա Մերկելը մտադիր չէ հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևից:

Անկարան Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո արգելել է գերմանացի խորհրդարանականների մուտքը ռազմակայան, որտեղ տեղակայված են գերմանական ինքնաթիռներ:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար:

Ընթերցեք նաև. Գերմանիան €58 մլն կներդնի թուրքական «Ինջիրլիքի» զարգացման համար

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---