«Եվրատեսիլ 2017»-ն, այնուամենայնիվ, կանցկացվի Ուկրաինայում![]() 9 սեպտեմբերի 2016 - 15:01 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթը կանցկացվի Կիևում: Մրցակցային ընտրության արդյունքը հայտարարել է Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության տնօրեն Զուրաբ Ալասանիան: 112 Ուկրաինա հեռուստաալիքին հղումով Tert.am-ը գրում է, որ քվեարկության արդյունքում Կիևը ստացել է 19, Օդեսան` 2 ձայն, իսկ քվեարկողներից մեկը ձեռնպահ է մնացել: Ավելի վաղ դիտարկվում էր «Եվրատեսիլ»-ը հյուրընկալելու իրավունքն Ուկրաինայից Ռուսաստանին փոխանցելու հնարավորությունը` Կիևում մրցույթի անցկացման հետ կապված մի շարք խնդիրների պատճառով, սակայն հետո Ուկրաինայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը հայտնել է, որ սեպտեմբերի 9-ին կհայտարարվի «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթը հյուրընկալող քաղաքի անունը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |