ՊՊԾ գնդում պատանդված բուժաշխատողները պարգևատրվել են10 սեպտեմբերի 2016 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած «Հայաստանի առողջապահությունը` 25 տարեկան» խորագրով տոնական միջոցառմանը պարգևատրվել են հուլիսյան դեպքերի ժամանակ ՊՊԾ գնդում «Սասնա ծռեր» զինյալների կողմից պահվող բուժքույր Մալինա Մարգարյանն ու բժիշկ Սալվադոր Խեչոյանը։ Մարգարյանն ԱԺ-ից է պարգևատրում ստացել, Խեչոյանը՝ կառավարությունից՝ անձնուրաց աշխատանքի համար, գրում է Ա1+-ը։ «Սասնա ծռեր» խմբի կողմից «Շտապօգնության» 4 բժիշկ պատանդ էին վերցվել հուլիսի 27-ին: Երկու բուժաշխատողը դուրս են եկել գնդի տարածքից հուլիսի 31-ին. նրանք են Նորայր Թևանյանը և բուժքույր Մալինա Մարգարյանը: Ավելի վաղ «Սասնա ծռերն» ազատ էին արձակել բուժակ Դավիթ Տոնոյանին, իսկ հուլիսի 29-ին գնդի տարածքից հեռացել էր Սալվադոր Խեչոյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |