USAID-ն կաջակցի ՀՀ-ում Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնի ստեղծմանը

USAID-ն կաջակցի ՀՀ-ում Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնի ստեղծմանը

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջև սեպտեմբերի 13-ին ստորագրվել է համաձայնագիր՝ Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոնի ստեղծմանն աջակցելու նպատակով:

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) երևանյան գրասենյակի առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:

«Ցանկացած գաղափար, որը սկսում ես, պետք է հավատաս դրան՝ անմնացորդ և մինչև վերջ. իմ հավատը մեծ էր Կենտրոնի ստեղծման հետ կապված: Գերատեսչական շահերից՝ անկախ օրենսդրություն, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող օրենսդրական ակտերի մշակում, անկախ փորձաքննություն և պրոֆեսիոնալիզմ. սա է լինելու Կենտրոնի հիմնական առաքելությունը»,-ասել է նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել արդարադատության նախարարության հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում այն մտել է որակապես նոր փուլ և նշել, որ Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնի բացումը, որը մասամբ հնարավոր է դարձել ԱՄՆ կառավարության օժանդակության շնորհիվ, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և արդյունավետ կառավարումն ամրապնդելու ուղղությամբ արդարադատության նախարարության հետ ձևավորված ամուր գործակցության ու գործընկերության վերջին շրջանի վառ օրինակներից է, և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ամուր օժանդակություն կապահովվի Կենտրոնին՝ վերջինիս գործունեության առաջին 12 ամսվա ընթացքում:

Համաձայնագրի շրջանակում կենտրոնի միջոցները կուղղվեն մասնագիտական կադրային ապահովման ամրապնդմանը, շահագրգիռ կողմերի միջև խորհրդակցությունների արդյունավետ մեխանիզմների ինստիտուցիոնալացմանը և Կենտրոնի նախնական կարգավորումների հեշտացմանը` երկարաժամկետ կայունության մոտեցմամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---