Մխիթարյանը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» իր շուրջ ստեղծված իրավիճակից

Մխիթարյանը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» իր շուրջ ստեղծված իրավիճակից

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» իր շուրջ ստեղծված իրավիճակից, հայտնում է Armfootball.com-ը բրիտանական The Sun պարբերականի վրա հղումով:

Աղբյուրի հաղորդմամբ, ֆուտբոլիստը հիասթափված է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի արած հայտարարությունից:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել էր, որ թիմի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանն ու Ջեսսե Լինգարդը չեն մասնակցի Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ֆեյենորդի» դեմ խաղին: Մարզիչը այդ որոշումը կայացրել է` ելնելով Պրեմիեր լիգայի հերթական տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում ֆուտբոլիստների ունեցած ելույթներից: «Խոսենք Մխիթարյանի մասին: Քանի՞ մեծ հանդիպման է նա մասնակցել: Միայն երկու ամիսը քիչ է նորեկ ֆուտբոլիստներին լավ ճանաչելու համար»,-ասել էր նա:

Ավելի վաղ Մոուրինյոն հայտարարել էր նաև, որ Մխիթարյանը բաց կթողնի Ֆեյնորդի դեմ խաղը, իսկ սեպտեմբերի 14-ին լուրեր հայտնվեցին, որ Մխիթարյանի մոտ կրկնվել է ձախ ազդրի վնասվածքը և նա 10 օր բաց կթողնի:

Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյոյին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը:

«Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---