Օլանդը կառաջադրի իր թեկնածությունը 2017-ի նախագահական ընտրություններում

Օլանդը կառաջադրի իր թեկնածությունը 2017-ի նախագահական ընտրություններում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կառաջադրի իր թեկնածությունը 2017-ի նախագահական ընտրություններում: Այդ մասին հայտարարել է Սենատում Սոցիալիստական կուսակցության խմբակցության ղեկավար Դիդիե Գիյոմը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Նա որպես թեկնածու կմասնակցի 2017-ի ընտրարշավին, դա հստակ է: Նա թեկնածու կլինի, քանի որ Ֆրանսիան ունի նրա կարիքը»,-ասել է Գոյոմը Reuters-ի փոխանցմամբ:

Մինչդեռ ըստ հարցման տվյալների, որն անցկացվել է IFOP սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի կողմից, ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը` 85 տոկոսը, հայտարարել էր, որ չի ցանկանում այլևս տեսնել Օլանդին պետության նախագահի պաշտոնում: Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցների գրեթե երեք քառորդը կարծում է, որ նա կառաջադրի թեկնածությունը նախագահական ընտրությունների:

Ակնկալվում է, որ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու մասին Ֆրանսուա Օլանդը կհայտարարի մինչև տարեվերջ: Նախագահի ընտրությունները տեղի կունենան 2017-ի գարնանը:

Սեպտեմբերին Ֆրանսիայի սենատում կքննարկվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծի ընդունումը նախագահ Օլանդի նախընտրական խոստումն էր:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---