Բռնցքամարտիկ Ալոյանը հերքել է Օլիմպիադա-2016-ում խթանիչներ օգտագործելու մեղադրանքը

Բռնցքամարտիկ Ալոյանը հերքել է Օլիմպիադա-2016-ում խթանիչներ օգտագործելու մեղադրանքը

PanARMENIAN.Net - Ռիո դե Ժանեյրոյի արծաթե մրցանակակիր, բռնցքամարտիկ Միշա Ալոյանը հայտարարել է, որ երբեք արգելված դեղամիջոցներ չի ընդունել:

Սեպտեմբերի 15-ի առավոտյան հաքերների Fancy Bears կայքում հրապարակել է փաստաթղթերի երկրորդ մասը, որոնց համաձայն Համաշխարհային հակախթանիչ գործակալությունը (WADA) հնարավոր է համարում արգելված միջոցների կիրառումը 8 երկրների 25 մարզիկների կողմից, որոնց թվում են նաև Ռիո դե Ժանեյրոյի 14 մեդալակիր: Ցուցակում ընդգրկվել է նաև ՌԴ-ն ներկայացնող բռնցքամարտիկ Միշա Ալոյանը: Ըստ տվյալների, օգոստոսի 21-ին վերցված խթանիչի նմուշը, դրական արդյունք է տվել` տուամինոգեպտան նյութի կիրառման համար:

«Ինչպե՞ս կարելի է խթանիչներ օգտագործել լինելով մշտական հսկողության տալ: Ոչ մի իմաստ չկա: Ես երբեք ոչ մի արգելված բան չեմ ընդունել`դա իմ կյանքի սկզբունքն է, դա անհնար է նման հսկողության պայմաններում: Առավել ևս Օլիմպիական խաղերին ընդառաջ դա ոչ մի իմաստ չունի, հիմար է պետք լինել` նման քայլի դիմելու համար»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մարզիչ Էդուարդ Կրավցովը հայտնել է, որ Ալոյանը մրսածության ժամանակ սփրեյ է օգտագործել: «Դա խթանիչ չէ, դա «Ռինոֆլումիցիլ» սփրեյ էր, որը թույլատրվում է օգտագործել մարզվելու շրջանում, եթե կա մրսածություն, ինչն էլ արվել է: Մրցումների ժամանակ ոչ ոք այն չի ընդունել, հիմա ոչ ոք չի ժխտում, «Բ» նմուշի հետևից ընկնելու իմաստ չկա, դեղորայքն անվնաս է»,-ասել է Կրավցովը:

Ըստ Կրավցովի, Ալոյանի դեպքում իրավիճակը պետք է հանգուցալուծվի միայն նկատողությամբ: «WADA-ն հետաքննություն կանցկացնի, որպես կանոն նման դեպքերում 99 տոկսով նկատաղություն է հայտարարվում…որևէ խախտում չի եղել, կարծում եմ, առաջիկայում հարցը կփակվի»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---