ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելացրել է խոսելաժամանակը դեպի ՌԴ, ԱՄՆ և Կանադա

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելացրել է խոսելաժամանակը դեպի ՌԴ, ԱՄՆ և Կանադա

PanARMENIAN.Net - «Viva 2500» սակագնային պլանով տրամադրվող ծառայությունների փաթեթը համալրվել է 50 րոպե խոսելաժամանակով դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա:

Իսկ «Viva 3500» սակագնային պլանի բաժանորդներն այժմ հնարավորություն ունեն օգտագործելու 100 րոպե խոսելաժամանակ, դեպի ՀՀ այլ, 374 97 և 374 47 ցանցեր, ինչպես նաև դեպի Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա զանգահարելու համար, նախկին 50-ի փոխարեն:

Այսպիսով Viva 2500-ի ակտիվացման գինը 2500 դրամ է, ներցանցային խոսելաժամանակը` 2500 րոպե, ինտերնետը` 2000 ՄԲ, խոսելաժամանակը դեպի ՀՀ այլ ցանցեր, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա` 50 րոպե, SMS-ները` դեպի ՀՀ բջջային ցանցեր` 250: Անցումը դեպի սակագնային պլան` *161*2500#:

Այսպիսով Viva 3500-ի ակտիվացման գինը 3500 դրամ է, ներցանցային խոսելաժամանակը` 3500 րոպե, ինտերնետը` 3000 ՄԲ, խոսելաժամանակը դեպի ՀՀ այլ ցանցեր, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա` 100 րոպե, SMS-ները` դեպի ՀՀ բջջային ցանցեր` 250: Անցումը դեպի սակագնային պլան` *161*3500#:

Viva 2500» և «Viva 3500» սակագնային պլաններն էլ ավելի գրավիչ են դարձել շնորհիվ ավելացված խոսելաժամանակի, ինչն ամսական նույն գումարի դիմաց հնարավորություն է ընձեռում կատարել զանգեր դեպի ՀՀ այլ ցանցեր, 374 97 և 374 47 ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա: Այս քայլով մենք ընդառաջել ենք բաժանորդների կարիքներին և հոգացել նրանց հարմարավետության մասին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---