Գերմանիան հայտարարել է Թուրքիայում սպասվող խոշոր ահաբեկչության մասին![]() 15 սեպտեմբերի 2016 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում Գերմանիայի դեսպանատունը փակվել է անվտանգության նկատառումներով, հայտնում է Գերմանիայի արտգործնախարարությունը Գերմանիայի այս քայլը պայմանավորված է անվտանգության նկատառումներով. Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է Թուրքիայում նոր խոշոր ահաբեկչության վտանգի մասին, թուրքական «Միլլիյեթ» թերթին հղումով գրում է Tert.am-ը: Գերմանիայի ԱԳՆ-ի կողմից Twitter-ի միջոցով տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ իրենք մեկ օրով փակում են Թուրքիայում իրենց բոլոր ներկայացուցչություններն ու գերմանական դպրոցները: Թուրքիայում հունիսի խոշոր ահաբեկչություն էր տեղի ունեցել. Ստամբուլի միջազգային օդանավակայանի տերմինալում պայթյուն էր որոտացել: Պայթյունի հետևանքով սպանվել էր 44 մարդ, այդ թվում՝ 19 օտարերկրացի, ևս 239 մարդ վնասվածք էր ստացել: ԻՊ-ը, ինչպես նաև քուրդ զինյալները պատասխանատվություն չէին վերցրել իրենց վրա: Ահաբեկչության կազմակերպման մեջ թուրքական իշխանությունները կասկածում են Չեչնիայի բնակիչ Ահմեդ Չատաևին, որը ավելի վաղ համագործակցել է Դոկու Ումարովի «Իմարատ Կովկաս» հանցավոր կազմակերպության հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |