Գերմանիայում բախվել են փախստականներն ու ազգայնամոլները![]() 15 սեպտեմբերի 2016 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում բախվել են փախստականներն ու ազգայնամոլները: Բախումները տեղի են ունեցել Սաքսոնիայի դաշնային շրջանի Բաուտցեն քաղաքում սեպտեմբերի 14-ի երեկոյան: Մասնակցել է մոտ 80 տեղաբնակ, որոնք, ըստ ոստիկանության տվյալների, «աջակողմյան քաղաքական ուժերին» են հարում, և մոտ 20 փախստական` հիմնականում երիտասարդ տղամարդիկ: Բախման մասնակիցները վիրավորել են միմյանց, ֆիզիկական ուժ կիրառել, շշեր նետել միմյանց ուղղությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մոտ 100 ոստիկան փորձել է բաժանել թշնամիներին և խնդրել է նրանց հեռանալ հրապարակից: Այն ժամանակ փախստականները սկսել են շշեր ու փայտեր նետել իրավապահների ուղղությամբ: Քրեական ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Նորեկների և տեղաբնակների միջև բախումներ Բաուտցենում բազմիցս են եղել: Սեպտեմբերի 13-ին նետված շշից վիրավորում էր ստացել քաղաքի 32-ամյա բնակիչը: Փետրվարին այնտեղ հրդեհ տեղի ունեցավ փախստականների համար ապաստարանում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |