Հայաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում նահանջել է 10 տեղով

Հայաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում նահանջել է 10 տեղով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 10 տեղով և զբաղեցնում է 112-րդ հորիզոնականը:

Աղյուսակը գլխավորում է Արգենտինան, Բելգիան երկրորդն է, Գերմանիան՝ երրորդը:

Հայաստանի հավաքականին մոտ՝ 111-րդ հորիզոնականում է Ֆարերյան կղզիների հավաքականը, 113-րդ տեղում՝ Զիմբաբվեն:

Վերջերս Հայաստանի հավաքականն ընկերական խաղում 0:3 հաշվով պարտվել են չեխերին և աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպմանը 0:1 հաշվով` դանիացիներին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---