Կուտինայի հայկական հախճապակու արվեստը. Ցուցադրություն` Կոմիտասի տուն-թանգարանում19 սեպտեմբերի 2016 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (հասցե` Արշակունյաց 28) կբացվի «Կուտինայի հայկական հախճապակու արվեստը» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրությունը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին և կգործի մինչև դեկտեմբերի 20-ը (ամեն օր` բացի չորեքշաբթի օրերից): Ցուցահանդեսի նպատակն է նպաստել Կուտինայի հայկական հախճապակու ստեղծման դարավոր ավանդույթների ճանաչմանը և հանրահռչակմանը, տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Ներկայացվող հախճապակե ցուցանմուշները փոխառնված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, ինչպես նաև Գարագաշեան և Մինասեան ընտանիքների մասնավոր հավաքածուներից: Կուտինա քաղաքը (Քյոթահյա) Մեծ երգահան Կոմիտասի ծննդավայրն է: Այն խեցեգործության և հախճապակու արդյունաբերության պատմական կենտրոն էր, որտեղ 16-20-րդ դարերում, շնորհիվ հայ վարպետների` ծաղկում էր գեղարվեստական ինքնատիպությամբ առանձնացող կիրառական արվեստի այդ ճյուղը: Կուտիանահայերի կերտած բազմաթիվ հախճապակե իրեր պահվում են Լոնդոնի, Սանկտ Պետերբուրգի, Փարիզի, Բրյուսելի, Վենետիկի, Երուսաղեմի և այլ քաղաքների խոշորագույն թանգարաններում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |