Ադրբեջանի ՀՆԱ անկումը տարեսկզբից հասել է 3,1%-ի![]() 19 սեպտեմբերի 2016 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՀՆԱ անկումը 2016-ի հունվար-օգոստոսին եղել է 3,1%: Նման տվյալներ է բերում Ադրբեջանի Պետական վիճակագրական ծառայությունը: Ըստ ծառայության, ՀՆԱ անվանական ծավալը հաշվետու շրջանում կազմել է 38,028 մլրդ մանաթ` $23,08 մլրդ, հայտնում է «Ինտերֆաքս-Ազեբայջանը»: Ոչ նավթային ՀՆԱ-ն 2016-ի հունվար-օգոստոսին կազմել է 25 մլրդ մանաթ` $15,6 մլրդ, անկումը` 5,8%: Ըստ վիճակագրության, Ադրբեջանի ՀՆԱ անկումը հաշվետու շրջանում պայմանավորված է 32,3% անկումով շինարարության ոլորտում: 2016-ի հունվար-օգոստոսին ՀՆԱ կառուցվածքում արդյունաբերության ՀՆԱ-ն կազմել է 38%, առևտրինն ու տրանսպորտային միջոցների նորոգմանը` 11,7%, շինարարությանը` 9,4%, տրանսպորտինը` 6,9% և այլն: Հարկերի մասնաբաժինը ՀՆԱ-ում` 7,3% է: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2016-ի հունվար-օգոստոսին կազմել է 3.953` $2476, անկումը` 4,3%: Ադրբեջանի կառավարությունը 2016-ին կանխատեսում էր ՀՆԱ 1,8% աճ: 2015-ին Ադրբեջանի ՀՆԱ-ն աճել է 1,1%-ով: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |