Հյուսիսային Իրաքի տարածքում արդեն գոյություն ունի Քրդական պետություն

PanARMENIAN.Net - Հյուսիսային Իրաքի տարածքում արդեն գոյություն ունի Քրդական պետություն, ով ունի անկախության բոլոր տարրերը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն Իրաքի, Իրանի, Սիրիայի եւ Հայաստանի տարածքում Քրդստան ստեղծելու որոշակի ծրագրեր ունի: «Սակայն մոտ ապագայում այդ ծրագրերի իրագործումը անիրական է: Եթե Թուրքիան չկարողանա հակազդել ԱՄՆ-ի ճնշմանը, ապա վաղ թե ուշ Իրաքի Քրդսատանը պաշտոնապես անկախություն կստանա»,- ընդգծել է Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---