Շտայնմայեր. Սիրիան առնվազն 3-7 օրով թռիչքներից զերծ գոտի պետք է հայտարարվի![]() 22 սեպտեմբերի 2016 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կոչ է արել թռիչքներից զերծ գոտի հայտարարել Սիրիան 3-7 օրով: Այդ մասին ասվում է նրա հայտարարության մեջ: «Իրավիճակը Սիրիայում ռիսկային է: Եթե հրադադարի էլի ինչ-որ շանս կա, ապա միայն որոշակի ժամկետով` առնվազն 3, կամ 7 օրով թռիչները Սիրիայի երկնքում ամբողջապես արգելելով»,-ասել է նա: Ըստ նրա, «դա պայմաններ կստեղծի միջազգային պայմանավորվածությունների կատարման համար» և թույլ կտա «կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ` քննարկելով Սիրիայում անցումային կառավարության ստեղծումը»: Նա հավելել է, որ եթե առաջարկն ընդունվի, «ՄԱԿ-ը կկարողանա վերսկսել հումանիտար բեռների առաքումը կարիքավորներին», հայտնում է ՏԱՍՍ-ը: Սեպտեմբերի 19-ին Բաշար Ասադի ուժերը հայտարարեցին հրադադարի շուրջ համաձայնությունից դուրս գալու մասին, որից մի քանի ժամ անց ընդդիմության կողմից գրավված Հալեպի թաղամասերը ռմբակոծվեցին: ՌԴ ներկայացուցիչները հայտարարեցին, որ ԱՄՆ և նրանց կոալիցիայի կողմից Սիրիայի կառավարական ուժերի ռմբակոծումը սեպտեմբերի 17-ին հարվածի տակ դրեց հրադադարի մասին համաձայնությունը: Հրադադարը Սիրիայում հաստատվել էր սեպտեմբերի 12-ի մայրամուտին, երբ մեկնարկեց մահմեդական Ղուրբան Բայրամ տոնը: Հրադադարը սահմանվել է ըստ ԱՄՆ և ՌԴ պայմանավորվածության և տևելու 10 օր, որին պետք է հաջորդեն երկու երկրների օդային գործողությունները ջիհադական խմբավորումների դեմ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |