ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել մահաբեր զենքի առաքումներին Ուկրաինա

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել մահաբեր զենքի առաքումներին Ուկրաինա

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն հավանություն է տվել «Ուկրաինայում կայունությանը և ժողովրդավարությանն աջակցության մասին» օրենքին, որով թույլատրվում են մահաբեր զենքի առաքումներն Ուկրաինա: Այդ մասին հայտնել է Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում:

«Օրենքով նախատեսված և ԱՄՆ դաշնակիցների ու գործընկերների հետ համաձայնեցված ցանկում ընդգրկվել են սպառազինության մահաբեր պաշտպանական համակարգերը»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Lenta.ru-ն: Միևնույն ժամանակ օրենքով ԱՄՆ-ին արգելվում է ճանաչել Ղրիմի վերամիավորումը ՌԴ հետ:

Կիևը մշտապես դիմում է Արևմուտքին` խնդրելով ավելացնել ռազմական օգնությունն ու մահաբեր զենքի առաքումները: Մարտին ԱՄՆ պաշտպանության նախարարի ՌԴ, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական Մայքլ Քարփենթերը ի պատասխան նման խնդրանքների հայտարարել էր, որ Վաշինգտոնը մահաբեր զենք չի առաքում Ուկրաինա, քանի որ ԱՄՆ ՊՆ խնդիրն է «սկզբից վարժեցնել ուկրաինական ուժերն, առավել մարտունակ դարձնել»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---