Պավել Մանուկյանը կրկին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»

Պավել Մանուկյանը կրկին  տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը, որը վիրահատվել և հետվիրահատական բուժման փուլ էր անցնում «Էրեբունի» բժշկական կենտրոնում, սեպտեմբերի 22-ին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»:

Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը իրեն համեմատաբար նորմալ է զգում, գրում է Panorama.am-ը:

«Իհարկե, դեռևս խնդիր կա, ծունկը անշարժ վիճակում է գտնվում, նշանակվել են որոշակի վարժություններ, շարժել ծունկը, որ չքարանա: Հենակների օգնությամբ կարողանում է տեղաշարժվել», -հավելել է փաստաբանը:

Մանուկյանը «Էրեբունի»-ում վիրահատվել էր սեպտեմբերի 9-ին և մինչ այժմ գտնվում էր այդ քաղաքացիական հիվանդանոցում:

Հուլիսի լույս 27-ի գիշերը «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրաված ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և խմբի անդամներ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Նրանք հուլիսի 26-ին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հայր և որդի Մանուկյանները հրազենային վնասվածքներ են ստացել ոտքերի շրջանում:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---