ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Թուրքիայում նոր ահաբեկչության սպառնալիքի մասին22 սեպտեմբերի 2016 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Անկարայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ԱՄՆ քաղաքացիներին Թուրքիայի հարավ-արևելքում` Գազիանտեփ գավառում ահաբեկչությունների հավանականության մասին: «Գազիանտեփում ահաբեկչական խմբի գործունեության հետաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ ահաբեկիչները գրոհների թիրախ են ընտրել առևտրի կենտրոնները, Starbucks, Big Chef ցանցերի սրճարաններն ու ռեստորանները, ինչպես նաև այլ օբյեկտներ, որտեղ հիմնականում լինում են արևմտյան երկրներից ժամանած մարդիկ: Գազիանտեփում ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգուշավոր լինել նման վայրեր այցելելիս, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ Պետդեպը նախկինի պես զգուշացնում է ԱՄՆ քաղաքացիներին Թուրքիայում ահաբեկչական խմբավորումների կողմից մեծ սպառնալիքի մասին և խորհուրդ է տալիս խուսափել ուղևորություններից դեպի հարավ-արևելք: Օգոստոսին թուրքական Գազիանտեփ քաղաքում քրդերի հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 56 մարդ զոհվեց, որից առնվազն 22-ը` երեխա: Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պատասխանատվությունը, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հավանաբար» պատահածին մեղսակից են «Իսլամական պետության» ահաբեկիչները: Բացի այդ, նա ասել է, որ մահապարտը հավանաբար 12-14 տարեկան դեռահաս է եղել: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |