«Գորշ գայլերը» հավակնում են վրացական Սարփիին. «Թուրքական հողը թուրքերի համար»

«Գորշ գայլերը» հավակնում են վրացական Սարփիին. «Թուրքական հողը թուրքերի համար»

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական ազգայնական երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները սեպտեմբերի 21-ին ցույց են կազմակերպել վրացական Սարփի գյուղում:

Ցուցարարներն անցել են Սարփիի փողոցներով Թուրքիայի դրոշներ ու պաստառներ կրելով: Նրանք վանկարկում էին թուրքական ազգայանական երգի բառերը, որտեղ այսպիսի արտահայտություն կա`«թուրքական հողը թուրք ժողովրդի համար», հայտնում է Mediacity.ge-ն:

Մասնակիցները կրել են «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության խորհրդանիշներով թևկապեր:

Այդպիսով ազգայնամոլները հայտնում են իրենց «իրավունքների մասին» վրացական Աջարիայի հանդեպ:

«Բոզկուրտ» կամ «Գորշ գայլեր» -ը թուրքական երիտասարդական ազգայնական կազմակերպություն է: Ստեղծված է Ազգային գործողության կուսակցության հովանու ներքո, որի հետ երբեմն նույնականացվում է։ Այլ տարբերակների համաձայն, 1948-ին գնդապետ Ալպարսլան Թյուրքեշի կողմից ստեղծված անկախ կազմակերպություն է:

Կազմակերպության ակտիվիստները Թուրքիայի տարածքում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ անգամ քաղաքական սպանություններ և ահաբեկչական գործողություններ են կատարել։ 1981-ին Հռոմում Մեհմեթ Ալի Աղջան փորձել է սպանել Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ-ին:

«Գորշ գայլերը» մեծ ազդեցություն ունեն Ավստրիայում և Գերմանիայում բնակվող թուրք բանվորների վրա: ԽՍՀՄ փլուզումից հետո «Գորշ գայլերը» ակտիվացել են Ադրբեջանում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---