Իրանի ԱԳ նախարար. Սիրիայի հարցում փոխզիջում է հարկավոր24 սեպտեմբերի 2016 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակի կարգավորման համար հարկավոր է օգտվել Իրանի «միջուկային ծրագրի» շուրջ բանակցությունների փորձից, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Այդ մասին նա ասել է ելույթ ունենալով Նյու Յորքում՝ Միջազգային հարաբերությունների խորհրդում: Զարիֆը նշել է, որ «Սիրիայի ապագայի բոլոր պատկերները հիմնված են զրոյական մոտեցման վրա»: Նա հավելել է, որ «միջուկային ծրագրի» շուրջ բանակցությունները նույնպես մեկնարկել են ծայրահեղ տարբեր դիրքորոշումներից: «Դրանք սկսվել են զրոյական հարստացման մասին պնդումներից», ինչը նույնն է, թե ասել ՝ «Ասադը պետք է հեռանա»: Դա չաշխատեց: Անշուշտ մենք պատրաստ ենք որոնել քաղաքական լուծում, որը պետք է ներառի բոլոր կողմերի զոհերին, այդ թվում ՝ կառավարությունը»,-ասել է Զարիֆը: Նա հավելել է, որ մեկ այլ կարևոր խնդիր է ընդդիմության զատումը «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններից: Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը չեղարկել է Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը ստանձնել է իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կասեցրել է բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը |