Բագրատաշենի մաքսակետում մոտ 1,5 տ լոլիկ է հայտնաբերվել՝ թաքստոցներում26 սեպտեմբերի 2016 - 11:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունը Բագրատաշենի, Բավրայի և Մեղրիի մաքսակետերում կանխել է մաքսային կանոնների խախտման մի շարք փորձեր: Մասնավորապես` վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում մի քանի դեպքով հայտնաբերել են մոտ 1,5 տոննա թուրքական և վրացական ծագման լոլիկ: Մաքսանենգները համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով` ապրանքը թաքցրել են բեռնատար ավտոմեքենաների բեռնախցիկներում հատուկ պատրաստված թաքստոցներում: Վարչության աշխատակիցները կանխել են նաև անօրինական ճանապարհով մոտ 600 կգ մաքրող միջոցների և 200 լիտր մեքենայի յուղի ներկրման փորձեր: ՆՀՎ վարչությունը բացահայտել է չհայտարարագրված մի շարք ապրանքներ ևս, այդ թվում` կենցաղային իրեր, տեխնիկա, սննդամթերք, զարդեր և այլն: Եղել են նաև ապրանքների թերհայատարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և մաքսային կանոնների խախտման փորձեր: Սեպտեմբերի 24-ին Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունն արձանագրել է մաքսային կանոնների խախտմամբ դեղերի տեղափոխման 10 դեպք: ՊԵԿ-ի հաղորդմամբ` մաքսանենգերը թաքցրել են, ընդհանուր առմամբ, մոտ 4000 հաբ, 250 փաթեթ և 100 կգ դեղորայք: Անօրինական ապրանքը ՆՀՎ աշխատակիցները հայտնաբերել են Բագրատաշենի ու Բավրայի մաքսակետերում` Վրաստանից Հայաստան ուղևորվող ավտոմեքենաների սրահներում ու բեռնախցիկներում հատուկ հարմարեցված թաքստոցներից և տարբեր երկրներից ՀՀ ուղարկված փոստային ծանրոցներից: Կարդացեք նաև՝Մաքսանենգության 30 դեպք է բացահայտվել. Թմրանյութ խաղալիքներում, բջջային հեռախոսներ և պլանշետներ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |