Նախարար. Պետք է ստեղծենք մեխանիզմ՝ խաղող արտադրողի ու վերամշակողի գործակցության համար

Նախարար. Պետք է ստեղծենք մեխանիզմ՝ խաղող արտադրողի ու վերամշակողի գործակցության համար

PanARMENIAN.Net - Խաղողագործությունը պետք է հիմնված լինի խաղող արտադրողի և վերամշակողի հարաբերություններ վրա: Այս մասին Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի գործընկերների երրորդ համաժողովից առաջ լրագրողներին ասել է գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը:

«Մենք պետք է ստեղծենք մեխանիզմ, որպեսզի խաղող արտադրողն ու վերամշակողը կարողանան իրար հետ աշխատել: Ամեն անգամ չի լինի այնպես, որ վերամշակողը սննկանա, իսկ արտադրողն էլ ցանկանա իր խաղողից մի կերպ ազատվել, պետք է ամեն ինչ լինի համահունչ: Դրա վրա աշխատում ենք, դա երկար աշխատանք է՝ ոչ մեկ օրվա, ոչ մեկ տարվա»,-նշել է նա, գրում է Ա1+-ը:

Առաքելյանը գյուղնախարարության դերը տեսնում է նրանում, որ այն օգնի գյուղացուն՝ օպտիմիզացնել իր մթերքի ինքնարժեքը:

«Մենք ունենք հաշվարկներ ինքնարժեքի, պետք է հասկանանք և խորհրդատվություն տանք գյուղացուն, թե նա ինչպես անի, որ ինքնարժեքը նվազի, որպեսզի վերամշակողն այդ խաղողը գնի»,-ասել է նա:

Գյուղնախարարը չի կարծում, թե 2016-ին խաղողի մթերման հետ կապված խնդիրներ կլինեն, քանի որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի բերքն այդքան շատ չէ:

Ի դեպ, Առաքելյանը վաղը պատրաստվում է մեկնել Վայոց ձորի մարզ, որպեսզի տեղացիների հետ քննարկի խաղողի մթերման հետ կապված հարցերը:

«Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիրն ավարտվում է 2017-ին, բայց հենց նույն տարում մեկնարկում է գյուղատնտեսության աջակցության մեկ այլ ծրագիր, որի արժեքը կկազմի 10 միլիոն եվրո:

Ունենք ընթացիկ մեկ այլ ծրագիր՝ ԵՄ և Ավստրիայի զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ, որը կենտրոնացած է օրգանական գյուղատնտեսության զարգացման վրա, և երկու օրից մեկնարկ կտանք փոքր դրամաշնորհներին, որոնք կնպաստեն փոքր գյուղացիական տնտեսություններում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողներին», - ասել է նախարարը:

Փոխնախարարի խոսքով՝ ծրագիրը գյուղացիներին աջակցում է հիմնականում սարքավորումներ և նյութեր տրամադրելով:

Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Գյուղի և գյուղատնտեսության կայուն զարգացման հիմնական խնդիրներից է գյուղատնտեսական կոոպերացիայի խթանումը: Այդ նպատակով ՀՀ բոլոր մարզերում իրականացվել է բիզնես ուղղվածության գյուղատնտեսական կոոպերացիայի վերաբերյալ իրազեկման բարձրացման 51 դասընթաց, որոնց մասնակցել է 122 համայնքի մոտ 667 ներկայացուց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---