Օձունի պատերն ամրապնդվել են հատուկ մեթոդով` իտալացի մասնագետների հետ համատեղ (վիդեո)

Օձունի պատերն ամրապնդվել են հատուկ մեթոդով` իտալացի մասնագետների հետ համատեղ

PanARMENIAN.Net - «Օձունի նոր կյանք» ծրագիրը շարունակում է ներկայացնել «Օձուն. փրկության պատմություն» տեսաշարը:

Օձունի եկեղեցու պատերի ամրակայումն ընթացել է «բուժման» մեթոդով:

Հայ և իտալացի մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված տեխնոլոգիաներն է տեսանյութում հիշում Օձունի վերականգնումն իրականացրած «ԼևԳուկ» ընկերության գլխավոր տնօրեն Լևիկ Ղուկասյանը:

Օձունի նախկին՝ 19-րդ դարում կատարված վերականգնման ժամանակ, օգտագործված էր տուֆ քարը: Վերջին՝ 19-րդ դարում վերանորոգումից հետո Օձունի տաճարը անկախությունից ի վեր հայտնվել էր կործանման եզրին:Դեռ խորհրդային տարիներին եկեղեցին դասվել է վթարային շինությունների շարքին և 1980-ականներին սկսել են հիմնանորոգման աշխատանքները: Այս նպատակով քանդվել են հյուսիսային կամարաշարի երեք սյուները, ամրացման համար բացվել են հիմքեր, խախտվել է եկեղեցու բակում տեղադրված գերեզմանաքարերի 30 տոկոսն ու խորհրդային ժամանակաշրջանի ավարտի հետ էլ դադարեցվել են աշխատանքները:

2012թ. հունիսին մեկնարկեց Օձունի վանքը փլուզման վտանգից փրկելու ծրագիրը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---