Առողջապահության նորանշանակ նախարարը պարտադիր բժշկական ապահովագրության կողմնակից է (Հարցում)27 սեպտեմբերի 2016 - 15:58 AMT PanARMENIAN.Net - «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը նշանակվել է առողջապահության նախարար՝ պաշտոնում փոխարինելով Արմեն Մուրադյանին: Նորանշանակ նախարարը բազմիցս խոսել է Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրման ներդրման անհրաժեշտության մասին: Դեռևս 5 տարի առաջ լրագրողների հետ հանդիպմանը նա նշել էր, որ Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հարցն արդեն հասունացել է, «հարկավոր է դրա ընկալումն ու հավատը սեփական ֆինանսական կառույցների, սեփական ժողովրդի նկատմամբ, որը, ինչպես ԱՊՊԱ-ի դեպքում, կկարողանա օգտվել ապահովագրության այդ տեսակից»: Ընդ որում, Ալթունյանը զգուշացրել է, որ պետք չէ պարտադիր բժշկական ապահովագրության ինստիտուտը կապել բժշկական ծառայությունների անհապաղ բարելավման հետ: «Առնվազն 5-10 տարի կանցնի, մինչև որ կուտակած ապահովագրավճարների հիմնադրամը վերածվի նոր կլինիկաների, նոր սարքավորումների, նոր տեխնոլոգիաների»,- հավելել է նա: Լևոն Ալթունյանի խոսքով` պարտադիր բժշկական ապահովագրությունը զարգացած երկրների անցած ուղին է. նրանք գնում են այդ ճանապարհով և մտադրված չեն հետ կանգնել: Լևոն Ալթունյանը ծնվել է 1958 թ. հոկտեմբերի 26-ին: 1979-1958 թթ. սովորել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում: Այնուհետև աշխատել է Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոցում(1986-1989թթ.) և Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում(1989-1995 թթ.)՝ որպես բժիշկ-անեսթեզիոլոգ: 1995-ից 1999 թթ. աշխատել է «Արգո» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, այնուհետև 1999-ց մինչև օրս ղեկավարել «Ինգո Արմենիա» ընկերությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |