«Էրեբունի-Երևան 2798» սոցիալական բաղադրիչ-ծրագիրը մեկնարկել է

«Էրեբունի-Երևան 2798» սոցիալական բաղադրիչ-ծրագիրը մեկնարկել է

PanARMENIAN.Net - Երևանում արդեն երրորդ տարին անընդմեջ, մայրաքաղաքի տոնի կապակցությամբ սոցիալական ծրագիր է իրականացվում.«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի ծննդյան տարիների թվով պայմանավորված՝ 2798 ընտանիք քաղաքապետարանի կողմից որպես նվեր կստանա էլեկտրատեխնիկական անհրաժեշտ սարքավորումներ՝ այդ թվում սառնարաններ, լվացքի մեքենաներ, վառարաններ, գազօջախներ, հեռուստացույցներ և այլ տեխնիկա:

«Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով անցկացվող տոնակատարության սոցիալական ծրագրի մեկնարկն այս տարի ևս ազդարարվել է Երևանի քաղաքապետարանի վարչական շենքին հարակից տարածքից, որտեղից նվերներով բեռնված մեքենաները քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան աշխատակիցների ուղեկցությամբ շարժվել են մայրաքաղաքի 12 վարչական շրջան՝ ծրագրում ներառված ընտանիքների տներ:

«Էրեբունի-Երևան 2798» սոցիալական բաղադրիչ-ծրագրում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, սոցիալական և հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ, ինչպես նաև երիտասարդ ու սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ, Արցախյան պատերազմի մասնակցիների և զոհված ազատամարտիկների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, նաև միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքներ:

Կարդացեք նաև՝ Ամենաքիչ բյուջեով «Էրեբունի-Երևանը». Միջոցառումների վրա 65 մլն դրամ է ծախսվելու

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---