ՀՀ և տարածաշրջանի խոշորագույն քարհանքն առողջարանային զբոսաշրջության կենտրոն կարող է դառնալ

ՀՀ և տարածաշրջանի խոշորագույն քարհանքն առողջարանային զբոսաշրջության կենտրոն կարող է դառնալ

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղակայված տարածաշրջանի խոշորագույն քարհանքը կարող է դառնալ առողջարանային զբոսաշրջության կենտրոն, հայտարարել է Welcome to Armenia ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանը:

Նա նշել է, որ այս հարցը կքննարկվի հոկտեմբերի 28-ին Հայաստանում կայանալիք Welcome to Armenia զբոսաշրջությանը նվիրված կոնֆերանսի ժամանակ:

«Կոնֆերանսի շրջանակում 325 մետր խորություն ունեցող քարհանքն առաջին անգամ կներկայացվի որպես աղով բուժվելու կենտրոն:

Ցանկացողները կարող են իջնել 223 մետր խորության վրա, անցկացնել այնտեղ 3-4 ժամ, ծանոթանալ գործող հանքավայրի աշխատանքներին և այնտեղ բուժման կուրս անցնել», - լրագրողներին տեղեկացրել է Փենեսյանը, գրում է Նովոստի Արմենիան:

Նրա խոսքով, նման բուժման տևողությունը կազմում է մեկ-երկու շաբաթ:

Աղի թերապիան կիրառվում է թոքերի, ալերգիայի, բրոնխիալ աստմայի, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների և արյան շրջանառության համակարգի բուժման դեպքում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---