Մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը![]() 28 սեպտեմբերի 2016 - 10:52 AMT PanARMENIAN.Net - 94 տարեկան հասակում Իսրայելի նախկին նախագահ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիմոն Պերեսը սեպտեմբերի 28-ին մահացել է հիվանդանոցում: Այդ մասին իսրայելական պետական գործակալությանը հղումով հաղորդում է Associated Press-ը: Սեպտեմբերի 13-ին ստացած կաթվածից հետո հաղորդվում էր, որ Պերեսի վիճակը բարելավվում է, սակայն դրան միանգամից հաջորդել է վիճակի վատթարացումը: Երեքշաբթի՝ օգոստոսի 27-ին, քաղաքական գործչի հարազատներին հրավիրել են հիվանդանոց՝ կապված նրա վիճակի վատթարացման հետ: Շիմոն Պերեսը լեհական ծագմամբ իսրայելցի պետական գործիչ էր, Իսրայելի թվով իններորդ նախագահը՝ 2007 - 2014 թթ.։ 2013 թվականից մինչև իր պաշտոնաթողությունը եղել է մոլորակիպետության ամենատարեցգործող ղեկավարը։ Նա երկու անգամ ծառայել է որպես Իսրայելի վարչապետ, երկու անգամ՝ որպես վարչապետի պաշտոնակատար և իր ավելի քան 66 տարվա քաղաքական կարիերայի ընթացքում եղել է Իսրայելի 12 կաբինետի անդամ: Պերեսը 1959-ի նոյեմբերին ընտրվել է Քնեսեթում, և, բացառությամբ 2006-ի երեք ամվա ընդմիջման, շարունակաբար ծառայել մինչև 2007 թվականը, երբ դարձել է երկրի նախագահ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |