ԶԼՄ-ներ. Ավիահարվածի է ենթարկվել Հալեպի հիվանդանոցը![]() 28 սեպտեմբերի 2016 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Ավիահարվածներ են հասցվել Հալեպի արևելյան մասի գլխավոր հիվանդանոցին, որը գտնվում է գրոհայինների հսկողության տակ: Ըստ հիվանդանոցի ռադիոլոգ Մոհամմադ Աբու Ռաջաբի, սեպտեմբերի լույս 28-ի գիշերը ռազմական ինքնաթիռը սկսել է ռմբակոծել հիվանդանոցը: Ռումբերի մի մասը պայթել է ինտենսիվ թերապիայի բաժնում` հիվանդները վիրավորվել են, ասել է գործակալության զրուցակիցը: Ավելի ուշ աղբյուրը Սիրիայի զինված ուժերում հայտնել էր, որ սիրիացի ռազմական օդաչուները համակենտրոնացված հարվածներ են հասցրել Հալեպին և հարակից տարածքներին: Մասնավորապես, հարվածները հասցվել են Հալեպից դեպի հարավ գտնվող Խան Թուման քաղաքին, որը ապստամբների ձեռքում է: Հարվածների արդյունքում ոչնչացվել են զրահապատ տրանսպորտային միջոցներ, հայտնում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով: Սեպտեմբերի 27-ին Հալեպի 9 շրջան ենթարկվում է գրոհայինների կողմից խիտ գնդակոծության, տասնյակ տուժածներ են ամեն օր տեղափոխվում հիվանդանոցներ: Սիրիական բանակի ստորաբաժանումները օրական 2-3 գրոհ են հետ մղում: Զինվորականները պատասխան կրակ են բացում գրոհայինների դիրքերի ուղղությամբ, որտեդից հրետանին անկանոն կրակում է խաղաղ բնակիչների տներին: Սեպտեմբերի 22-ին սիրիական բանակը հայտարարեց նոր գրոհի մասին Հալեպի այն շրջանների ուղղությամբ, որոնք ապստամբների հսկողության տակ են: Դրանից քիչ անց քաղաքի արևելյան շրջաններին նոր ավիահարվածներ հասցվեցին: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |