Զգուշացում՝ ԱՄՆ վիզայի դիմորդներին. Միայն .gov-ով ավարտվող կայքերն են ԱՄՆ կառավարությանը

Զգուշացում՝ ԱՄՆ վիզայի դիմորդներին.  Միայն .gov-ով ավարտվող կայքերն են ԱՄՆ կառավարությանը

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը բազմազանության արտոնագրի դիմորդներին զգուշացնում է, որ միայն «.gov» վերջավորությամբ ավարտվող կայքերն են ԱՄՆ կառավարության պաշտոնական կայքերը:

Մնացած բոլոր կայքերը (.com, .org, .net վերջավորություններով) որոնք տրամադրում են ներգաղթի և վիզայի հետ առնչվող տեղեկատվություն կամ ծառայություն չի երաշխավորում, խորհուրդ չի տրվում կամ չի ֆինանսավորում Պետդեպարտամենտի կողմից:

«Զգուշացե՛ք ցանկացած անձից, ով պահանջում է առցանց տրամադրել անձնական տեղեկություն», - ասված է դեսպանատան հայտարարությունում:

Բազմազանության արտոնագրերի ծրագիրը, որն իրականացվում է Կոնգրեսի որոշման համաձայն, ամեն տարի մուտքի ներգաղթային արտոնագիր ստանալու հնարավորություն է տալիս 50.000 անձանց, որոնց ընտրությունը կատարվում է ծրագրին դիմած անձանցից` պատահական ընտրանքի միջոցով: Ծրագրին դիմելու համար սահմանված են հստակ համապատասխանելիության ցուցանիշներ, և ծրագրին կարող են մասնակցել այն երկրների քաղաքացիները, որոնք ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---