Հայաստանը հաստատել է՝ մասնակցելու է «Մանկական Եվրատեսիլ 2016»-ին

Հայաստանը հաստատել է՝ մասնակցելու է «Մանկական Եվրատեսիլ 2016»-ին

PanARMENIAN.Net - Հայաստանը և ևս 16 երկիր հաստատել են մասնակցությունը «Մանկական Եվրատեսիլ 2016» երաժշտական մրցույթին:

Մրցույթը տեղի կունենա Մալթայում 2016-ի նոյեմբերի 20-ին: Այս անգամ մրցույթին կմասնակցեն 9-14 տարեկան երիատասարդ տաղանդները Հայաստանից, Ալբանիայից, Ավստրալիայից, Բելառուսից, Բուլղարիայից, Կիպրոսից, Վրաստանից, Իռլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Մալթայից, Մակեդոնիայից, Նիդերլանդներից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սերբիայից և Ուկրաինայից:

«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա 14-րդ անգամ: 10-ամյա ընդմիջումից հետո այս անգամ կմասնակցի նաև Լեհաստանի ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Իսրայելը մասնակցում է 4-ամյա ընդմիջումից հետո, 2015-ին մրցույթին չէր մասնակցել նաև Կիպրոսի ներկայացուցիչը:

2015-ին «Մանկական Եվրատեսիլի» հաղթող դարձավ Մալթայի ներկայացուցիչ Դեսթինի Չուոկունիերեն: Հայաստանը ներկայացնող Միքայել Վարոսյանը՝ Միկան, LOVE՝ «Սեր» երգով գրավեց երկրորդ հորիզոնականը՝ հավաքելով 176 միավոր:

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007-ից և բավականին մեծ հաջողությունների է հասել: 2010-ին Վլադիմիր Արզումանյանի հաղթանակը հնարավորություն էր ընձեռել մրցույթը 2011-ին հյուրընկալել Հայաստանում: 2007-ին մրցույթում ՀՀ պատվիրակ «Արևիկ» խումբը և 2009-ին Լուարան գրավել են երկրորդ հորիզոնականները, իսկ Compass Band-ը՝ 2012-ին, և Բեթթին՝ 2014-ին գրավել են երրորդ հորիզոնականները: Ի տարբերություն մեծահասակների «Եվրատեսիլի», մանկականում հաղթանակը չի նշանակում, որ հենց հաղթող մասնակցի երկրում է անցկացնելու հաջորդ տարվա մրցույթը: Որոշումը կայացնում է մրցույթը ղեկավարող խումբը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---