ՀՀ-ում նորածնային բուժօգնությունը բարելավելու ծրագիր է մեկնարկել30 սեպտեմբերի 2016 - 16:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը սեպտեմբերի 30-ին համաձայնություն են ստորագրել, ըստ որի Ռուսաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորում են ջանքերը՝ բարելավելու ՀՀ-ում նորածնային բուժօգնությունը: ՀՀ առողջապահության նախարարության համագործակցությամբ ծրագիրն իրականացվելու է 2017-2019թթ.-ին՝ նպատակ ունենալով երկրում նվազեցնել մանկական և նորածնային մահացությունն ու հիվանդացությունը: Նշվել է, որ Հայաստանը արդյունքների է հասել երեխաների առողջական վիճակը բարելավելու հարցում՝ 1990թ-ից կիսով չափ կրճատելով մանկական մահացությունը: Նորածնային մահացությունը կամ մահացությունը կյանքի առաջին 28 օրերի ընթացքում կազմում է մանկական մահերի 75 տոկոսը: Մինչև մեկ տարեկանը մահացության ռիսկը բաշխված է անհավասարաչափ՝ նկատելիորեն բարձր լինելով ամենաաղքատ տնային տնտեսությունների, գյուղաբնակ և միայն տարրական կրթություն ստացած մայրերի երեխաների շրջանում: Ռուսաստանի Դաշնության օժանդակությամբ և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատելու է նորածնային վերակենդանացման ծառայությունների և մանկական բուժօգնության բարելավման ուղղությամբ՝ բուժաշխատողներին զինելով անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով առ այն, թե ինչպես միջազգային չափորոշիչներին համապատասխան ավելի որակյալ նորածնային ծառայություններ մատուցել, ինչպես նաև՝ մատակարարելու է անհրաժեշտ սարքավորումներ: Գործընկերները նաև մշակելու են տնային այցերի միացյալ համակարգ առաջնային բուժօգնության մակարդակում, ինչը հնարավորություն կտա վաղ բացահայտել նորածինների մոտ առողջական և զարգացման խնդիրները և իրականացնել անհրաժեշտ միջամտություններ: «Այս ծրագիրը տեխնիկական օգնության և փորձի փոխանակման համար ամուր գործընկերության հիմք կստեղծի Ռուսաստանում մասնագիտացված առողջապահական ծառայություններ մատուցողների հետ», նշել է Վոլինկինը: «Ծրագրային միջամտությունները մշակվել են ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի կողմից՝ ՀՀ կառավարության՝ Հայաստանի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում ներառված առաջնայնություններին և 2016-2020թթ-ի Երեխաների և դեռահասների առողջության բարելավման ազգային ռազմավարությանը համահունչ», - նկատել է ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |