Ուկրաինան և Ադրբեջանը կարող են հակատանկային զենքի համատեղ արտադրություն սկսել30 սեպտեմբերի 2016 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան և Ադրբեջանը մտադիր են Ադրբեջանում հակատանկային զենքի և այդ զինատեսակների կառավարվող հրթիռների համատեղ արտադրություն ստեղծել: Այդ մասին հայտնլ են «Ուկրսպեցէքսպորտ» ձեռնարկության մամուլի ծառայությունում, որը Ուկրաինայում ամեն տեսակի սպառազինության և զինտեխնիկայի հիմնական արտադրողն է ու արտահանողը: Այն մտնում է «Ուկրօբորոնա» կոնցերնի մեջ: Այդ հարցի շուրջ բանակցում են ուկրաինական պետական ընկերության տնօրեն Պավել Բուկինն ու Ադրբեջանի ռազմարդյունաբերության փոխնախարար Թոֆիկ Ռաֆիևը սեպտեմբերի 27-30-ը Բաքվում ընթացող ADEX-2016 ռազմարդյունաբերության ցուցահանդեսի շրջանակում: Քննարկվել են նաև «Շտուրմ-Ս» հակատանկային համալիրի արդիականացման հնարավորությունները, գործող պայմանագրերի կատարմանն առնչվող հարցեր, ինչպես նաև համագործակցության հեռանկարային ուղղությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ռուսաստանի ուղղաթիռներ» ԲԸ-ն (MOEX:VERR) և ադրբեջանական Silk Way Helicopter Services ավիացիոն ձեռնարկությունն Ադրբեջանի տարածքում Մի-8/17 տիպի քաղաքացիական ուղղաթիռների նորոգման համատեղ ընկերություն կբացեն:Նշվում է, որ հետագայում ընկերությունը մտադիր է ընդլայնել Ադրբեջանում նորոգման կենտրոնի հնարավորությունները և վերանորոգել նաև ռուսական արտադրության ռազմական ուղղաթիռներ: Բաքվում ընթացող ADEX-2016 ցուցահանդեսում «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը ցուցադրում է մարտական և քաղաքացիական ուղղաթիռների նորագույն մշակումներն ու սերիական մոդելները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |