Պակիստանը պատրաստ է Բաքվին Thunder JF-17 կործանիչներ մատակարարել30 սեպտեմբերի 2016 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Պակիստանը պատրաստ է սեղմ ժամկետում Thunder JF-17 կործանիչներով ապահովել Ադրբեջանի օդուժը: Այդ մասին հայտարարել է Պակիստանի աէրոնավիգացիոն համալիրի (Pakistan Aeronautical Complex Kamra) նախագահ, ՌՕՈւ մարշալ Արշադ Մալիկը: «Մենք սերտորեն համագործակցում ենք Ադրբեջանի ՌՕՈւ հետ և կարող ենք սեղմ ժամկետում մարտական և ուսումնական ինքնաթիռներով ապահովել Ադրբեջանի օդուժը»,-ասել է Մալիկը, հայտնում է Ինտերֆաքսը: Նա նշել է, որ JF-17-ը կարող են օգտագործել ինչպես ռուսական արտադրության ռազմամթերք, այնպես էլ ՆԱՏՕ-ի երկրների արտադրության: Մարշալը հայտարարել է, որ Իսլամաբադը պատրաստ է կիսվել Բաքվի հետ իր վերջին տեխոնոլոգիաներով: «Պակիստանը պատրաստ է կիսվել Բաքվի հետ իր ունեցած տեխնոլոգիաներով»,-ասել է նա: JF-17 Thunder-ը չինական արտադրության ինքնաթիռ է` սովետական ՄԻԳ-21-ի բազայի վրա նախագծված, այն թողարկվում էր Պակիստանի աջակցությամբ 1990-2000-ականներին: 2013-ի դրությամբ Պակիստանում արտադրվել է 42 նման ինքնաթիռ: 2014-ին որոշվել է 5-7 կործանիչ առաքել բարեկամ երկրներին` Շրի Լանկային, Քուվեյթին, Քաթարին և այլ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |