Ադրբեջանի արտաքին պարտքն առաջին կիսամյակում աճել է 10%-ով

Ադրբեջանի արտաքին պարտքն առաջին կիսամյակում աճել է 10%-ով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ուղիղ և երաշխավորված արտաքին պարտքը 2016-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմում է $7,6 մլրդ, ասվում է Ադրբեջանի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված բյուջետային նյութերում:

Ինչպես ասվել էր ավելի վաղ, Ադրբեջանի ուղիղ և երաշխավորված արտաքին պարտքը 2016-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է $6,9 մլրդ: Այդպիսով, 2016-ի առաջին կիսամյակում Ադրբեջանի արտաքին պարտքն աճել է 10,1%-ով:

Ըստ ֆինանսների նախարարության, Ադրբեջանի արտաքին պարտքը 2015-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմում էր ՀՆԱ 20%-ը, գրում է Ինտերֆաքս-Ադրբեջանը:

Բնակչության մեկ շնչի հաշվարկով արտաքին պարտքը կազմում է $782,6:

Ըստ ֆինանսների նախարարության, Ադրբեջանի արտաքին պարտքի 53,2%-ը կազմում են մինչև 10 տարի ժամկետով ներգրավված վարկերը, 41,2%-ը` 10-20 տարի ժամկետով վարկերը, 5,5%` ավելի քան 20 տարի ժամկետով վարկերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---