«Ուրարտուն» հաղթել է Վրաստանի մինչև 20 տարեկանների հավաքականին30 սեպտեմբերի 2016 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Ուրարտուն» շարունակում է ուսումնամարզական հավաքը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում: Հայկական ակումբն անցկացրել է ստուգողական 3-րդ հանդիպումը` մրցելով Վրաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի հետ: «Ուրարտուն» հաղթեց 62:53 հաշվով: Ամենաարդյունավետը Մարսել Հովսեփյանն էր, որը վաստակեց 15 միավոր: Խաղին չեն մասնակցել Տերի Սմիթը, Վիկտոր Հովսեփյանը և Միքայել Պողոսյանը: Բավական քիչ ժամանակ խաղադաշտում անցկացրին Ամիրան Ամիրխանովը, Տոդ Օ`Բրայանը և Արիզոնա Ռեյդը: Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը Ռուսաստանի առաջնությանը 2016-2017 մրցաշրջանի առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 6-ին Երևանում: 2016-ի հուլիսին Հայաստանի հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում՝ դառնալով չեմպիոն, ինչից հետո որոշում կայացվեց ազգային թիմի մարտունակությունը պահպանելու համար հիմնադրել պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որը կմասնակցի կանոնավոր առաջնության: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |