Ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնացի կենսաբանին

Ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնացի կենսաբանին

PanARMENIAN.Net - Ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնացի կենսաբան Յոսինորի Օհսումիին ավտոֆագիայի մեխանիզմը բացահայտելու, լիզոսոմների կամ վակուոլների բջջի ներսում անպիտան մասնիկների վերամշակման գործընթացը: Այդ մասին հայտարարել են կոմիտեի ներկայացուցիչները Ստոկհոլմում:

Օհսումին կենսաբան է Տոկիոյի Տեխնոլոգիական համալսարանից, որն ամբողջ կյանքում ուսումնասիրել է բջջային աուտոֆագիան: Աուտֆագիան բացահայտվլե է 1960-ականներին, սակայն աշխատանքի սկզբունքներն անհայտ էին մինչև 90-ականները, երբ Օհսումին կարողացավ բացահայտել գաղտնիքները:

«Օհսումիի աշխատանքների շնորհիվ մենք հիմա գիտենք, թե ինչ դերակատարություն ունի աուտֆագիան սաղմի զարգացման, քաղցկեղի առաջացման, շատ հիվանդությունների զարգացման և մարմնի ծերացման գործընթացներում»,-ասել է Նոբելյան կոմիտեի անդամ Մարիա Մասուչին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պարգևատրման արարողությունը կանցնի Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին` այդ օրը մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրն է: Պարգևավճարը կկազմի 8 մլն շվեդական կրոն` 953.000 դոլար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---