«Օրինաց Երկիր» կուսակցությունը չի պատրաստվում բոյկոտել խորհրդարանի աշխատանքը16 մայիսի 2007 - 18:00 AMT PanARMENIAN.Net - «Օրինաց Երկիր» (ՕԵ) կուսակցությունը մտադիր է մասնակցել մայիսի 18-ին Երեւանում կայանալիք ընդդիմության հանրահավաքին: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Մենք հավաքվածներին կդիմենք Սահմանադրական դատարան դիմելու պահանջով` ձայների վերահաշվարկի համար, եւ կներկայացնենք ընտրարշավում եւ ընտրության օրը տեղ գտած բոլոր խախտումներ` արձանագրված մեր դիտորդների կողմից»,- ասել է Բաղդասարյանը: Միեւնույն ժամանակ, ՕԵ առաջնորդն ընդգծել է, որ նրա կուսակցությունը չի պատրաստվում է արմատական ընդդիմությանը միանալ «ինչ-որ մեկի դեմ»: «Մեր նպատակը երկրում օրինականության վերականգնումն է` սահմանդրական միջոցներով»,- նշել է նա:Արթուր Բաղդասարյանը նաեւ հայտարարել է, որ նրա կուսակցությունը չի պատրաստվում բոյկոտել Հայաստանի խորհրդարանի աշխատանքը: «Բոյկոտը խորհրդարանական աշխատանքի լավագույն մեթոդը չէ: Մենք ակտիվորեն կմասնակցենք օրենսդիր մարմնի աշխատանքին»,- ընդգծել է Բաղդասարյանը: ՕԵ կուսակցությունը Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրություններին անցել է ՀՀ ԱԺ, հավաքելով 7,04 ձայն` հավաքելով մոտ 100 հազար ձայն: Երրորդ գումարման խորհրդարանում Բաղդասարյանը եղել է խոսնակ, ապա ստիպված լքել է իր պաշտոնը: ՕԵ կուսակցությունը մտնում էր իշխանամետ կոալիցիայի մեջ` Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ ՀՅԴ Դաշնակցության հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |