Էրդողանի՝ «Ներեցեք, ինձ նույնիսկ հայ են ասել» արտահայտությունը ներառվել է ռասիզմի մասին ԵԽ զեկույցում

Էրդողանի՝ «Ներեցեք, ինձ նույնիսկ հայ են ասել» արտահայտությունը ներառվել է ռասիզմի մասին ԵԽ զեկույցում

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը (ECRI) հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, որի համաձայն, չնայած վերջին տարիներին Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքների և փախստականների հարցերում որոշակի առաջընթաց է գրանցվել, այնուամենայնիվ սիրիացի փախստականների, քրդերի, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումները շարունակվում են:

Ermenihaber.am-ը «Ակօս» շաբաթաթերթի կայքին հղումով գրում է,որ հանձնաժողովը մտահոգիչ է համարել թուրք պաշտոնյաննների կողմից ատելության պարունակող բառապաշարի կիրառումը: Որպես ասվածի օրինակ զեկույցում մեջբերվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի և երգիչ Յըլդըզ Թիլբեի արտահայտությունները հեռուստատեսությամբ և սոցցանցերում: Էրդողանի՝ «Ներեցեք, ինձ նույնիսկ հայ են ասել» արտահայտությունը նույնպես ներառվել է զեկույցում, որպես ատելություն պարունակող արտահայտություն:

Ըստ զեկույցի՝ ատելություն պարունակող արտահայտությունների կիրառումը գագաթնակետին է հասել 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում, ինչը մեծացրել է հասարակության մեջ առկա բևեռացումը:

Ըստ զեկույցի՝ Թուրքիայում ատելություն պարունակող արտահայտությունների համար հիմնականում ոստիականություն կամ դատարան չեն դիմում, իսկ դիմելու դեպքում էլ օրենքը խախտողները չեն պատժվում: Հակառակը` ոլորտը կարգավորող օրենքները հիմնականում կիրառվում են խոցելի խմբերին լռեցնելու համար:

2014 թվականի ընթացքում հրեաների, հայերի, քրդերի, քրիստոնյաների, հույների, ալևիների, արաբների և սիրիացի փախստականների, ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելություն հռետորաբանության կիրառման մոտ 500 դեպք է արձանագրվել:

Եվրոխորհրդարանի հանձնաժողովը զեկույցի մեջ ընդգրկել է նաև հայ զինծառայող Սեվակ Բալըքչըի, Ստամբուլի Սամաթիա թաղամասում տարեց հայ կնոջ՝ Մարիցա Քյուչյուքի, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունները, եկեղեցիների վրա կատարված հարձակման դեպքերը:

Եվրախորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի կազմում ընդգրկված են անկախ փորձագետներ, որոնք ԵԽ անդամ երկրներում ռասիզմի, այլատյացությունը և անհանդուրժողականության վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ են պատրաստում:

Կարդացեք նաև՝ Զեկույց. ՀՀ-ն պետք է լրացնի օրենսդրական բացերն ու պայքարի բռնությունների աճի դեմ

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---