«Ժամանակակից պարի հարթակ» լեհական ծրագիրը՝ «Հայ Ֆեստ»-ի շրջանակում

«Ժամանակակից պարի հարթակ» լեհական ծրագիրը՝ «Հայ Ֆեստ»-ի շրջանակում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-8-ը Երևանում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ շարունակում է իր աշխատանքները «Հայ Ֆեստ» միջազգային 14-րդ թատերական փառատոնը: Այս տարի փառատոնի շրջանակներում կանցկացվի լեհական ծրագիր: Այն կրում է «Ժամանակակից պարի հարթակ» խորագիրը. կցուցադրվի 3 պարային ներկայացում («Սենյակ 40», «Գործողություններ (Acts)», «Չպատմված պատմություններ»):

Այս ծրագիրը նպատակ ունի ներկայացնել ժամանակակից պարն ու պարարվեստը՝ ստեղծված լավագույն լեհ արտիստների, ուսուցիչների և մասնագետների կողմից, որոնց համախմբում է Լեհական պարահարթակ 2014-ը՝ պարային ներկայացումներով, սեմինարներով, հանդիպումներով և քննարկումներով, որոնք տեղակայված են Արևելյան ընկերակցության երկրների 4 մայրաքաղաքում`Մինսկում, Կիևում, Թբիլիսիում և Երևանում:

Նախագիծն իրականացվում է տեղի փորձառու մշակույթի գործիչների հետ համագործակցությամբ և Լյուբլինում կայացած Լեհական պարահարթակ 2014-ին սկիզբ առած համագործակցության շարունակությունն է: Այն նպատակ ունի կառուցել փորձի փոխանակման հարթակ Լեհաստանի և Արևելյան ընկերակցության երկրների տարբեր պարային բեմերի միջև:

Ծրագրի առաքելությունն է վերականգնել և ուժեղացնել Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի ժամանակակից պարի ընդհանուր պատմական դիսկուրսի ընկալումը, որը ոչ միայն պետք է հետևի միջազգային տենդենցներին, այլ նաև հզորացնի տեղական մշակույթները և աջակցի երկրներին փորձի փոխանակման միջոցով պայքարել պարարվեստի զարգացմանը խոչընդոտող քաղաքական և տնտեսական խնդիրների դեմ:

«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: 2006-ից «Հայ Ֆեստ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի):

«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի հյուրընկալում է 250 մասնակցի 20 երկրից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իսրայելից, Իրանից, Լեհաստանից, Լիտվայից, Հունաստանից, Ղազախստանից, Ճապոնիայից, Նորվեգիայից, Չեխիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---