Քերին հորդորել է «Թալիբանին» Աֆղանստանի կառավարության հետ «արժանապատիվ» խաղաղություն կնքել 5 հոկտեմբերի 2016 - 16:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին դիմել է «Թալիբան» շարժմանը` կոչ անելով հետևել դաշտային հրամանատար Գուլբեդդին Հեքմաթիյարի օրինակին և «արժանապատիվ» խաղաղություն կնքել Աֆղանստանի կառավարության հետ, հայտնում է Ինտերֆաքսը: «Այստեղ կա հակամարտությունն արժանապատվորեն ավարտելու հնարավորություն: Դա չի կարող ռազմի դաշտում հաղթանակը լինել»,-հայտարարել է Քերին Բրյուսելում` Աֆղանստանի դոնոր երկրների միջազգային խորհրդաժողովում: Սեպտեմբերի 22-ին Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչներն ու ԱՄՆ կողմից ահաբեկիչ հայտարարված ապստամբ դաշտային հրամանատար, Աֆղանստանի «Իսլամական կուսակցության» առաջնորդ Հեքմաթիյարը խաղաղ դաշինք են կնքել: Ըստ ԱՄՆ պետքարտուղարի, Հեքմաթիյարի հետ համաձայնությունը կարող է մոդել ծառայել թալիբների հետ հակամարտության կարգավորման համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |