Գիտնականները որոշել են մարդու կյանքի առավելագույն միջին տևողությունը

Գիտնականները որոշել են մարդու կյանքի առավելագույն միջին տևողությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ բժիշկները որոշել են մարդու կյանքի առավելագույն միջին տևողությունը:

Մարդու կյանքի առավելագույն միջին տևողությունը (այսինքն կյանքի առավելագույն տևողությունը միջինացված Երկրի բոլոր երկարակյացների տվյալներով) կազմում է 115 տարի: Մարդկային կյանքի բացարձակ սահմանն, ըստ գիտնականների, 125 տարին է: Այն հավանականությունը, որ մարդն այդ տարիքից երկար կապրի, 0,0001% է, գրում է Lenta.ru-ն:

Մասնագետներն այդ եզրակցության են եկել, վերլուծելով մարդու կյանքի բարելավման տեմպերը XX դարում և XXI դարի սկզբում և կյանքի միջին տևողության դինամիկան: Ըստ գիտնականների, մոտավորապես 1990-ականներից մոլորակում միջին առավելագույն տևողությունն այլևս չի աճում` չնայած կյանքի որակի շարունակական աճին:

Ըստ գիտնականների, հետագա առաջընթացը վարակիչ և խրոնիկ հիվանդությունների բուժման գործում կարող է ավելացնել կյանքի միջին տևողութունը, սակայն ոչ միջին առավելագույն տևողությունը:

Երկիր մոլորակի ամենատարեց բնակիչը, որի ծննդյան և մահվան տարեթվերը պաշտոնապես հաստատված են, համարվում է ֆրանսուհի Ժաննա Կալմանը, որը մահացել է 1997-ի օգոստոսին: Նա ապրել է 122 տարի, 5 ամիս և 14 օր:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---