Մուկուչյանը վերընտրվել է ԿԸՀ նախագահի պաշտոնում

Մուկուչյանը վերընտրվել է ԿԸՀ նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը փակ քվեարկությամբ ընտրել է Կենտրոնական ընտրական նախագահին: ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանն ամփոփել է արդյունքները, ըստ որի՝ ԿԸՀ նախագահի ընտրության համար առաջադրված Տիգրան Մուկուչյանին կողմ էր քվեարկել 96 և դեմ` 4 պատգամավոր:

Փակ քվեարկությանը 130 պատգամավորից մասնակցել էր 103-ը: Անվավեր էր 3 քվե, տեղեկացնում է Tert.am-ը:

Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը ներկայացրել է նաև ԿԸՀ ընտրված անդամներին՝ Լաուրա Գալստյան, Նունե Հովհաննիսյան, Սիլվա Մարկոսյան, Գեորգի Մարտիրոսյան, Սեյրան Շահսուվարյան, Արմեն Սմբատյան:

«Ուզում եմ հավաստիացնել կարևորագույն բան, որ ԿԸՀ-ն բաց է օբյեկտիվ քննադատության համար, որն ուղղված է արդյունավետության բարձրացմանը: Բաց ենք առաջարկությունների համար և ցանկանում ենք ակտիվ համագործակցություններ ունենալ կուսակցության ներկայացուցիչների հետ»,-ասել է ԿԸՀ վերընտրված նախագահ Մուկուչյանը:

Տիգրան Մուկուչյանը 2011-ից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն է։ 2000-2005-ին եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ,2005-2007-ը՝ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ,2008-2010-ը՝ ՀՀ վարչական դատարանի նախագահ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---