ԶԼՄ. Մոսկվայում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել ԺԲՌՀ-ի ուսանողների միջեւ, պատճառը` Ղարաբաղ

PanARMENIAN.Net - Նոր արտակարգ իրավիճակ Մոկսվայում: Միկլուխո-Մակլայ փողոցում կռվում էին Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի արտասահմանցի ուսանողները: Ենթադրվող սադրիչը թաքնվելէ ա վտոմեքնեյաով: Իրավապահ մարմինների տվյալներով, ծեծկռտուքի մասնակիցներից մեկը դանկահարությամբ տեղափոխվել է հիվանդանոց: Նախնական տեղեկություններով, ծեծկռտուքը սկսել են կովկասցիները: Իսկ դրա անմիջական պատճառ է դարձել քաղաքական վեճը. ու՞մ` Հայաստանին, թե Ադրբեջանին է պատկանում Լեռնային Ղարաբաղը:



Փոքր խնդիրն սկսել են առաջանալ համալսարանում կազմակերպված «Մոլորակ Հարավ-Արեւմուտք» միջոցառման ժամանակ, որին մի քանի հազար մարդ էր մասնակցում: Արդյունքում մեծ ծեծկռտուք է սկսվել: Ոստիկանության գնահատականներով, հակաիրավական գործողություններում ավելի քան 100 մարդ է մասնակցել: Անկարգությունները դադարեցնել հաջողվեց միայն այն բանից հետո, երբ խառնվեցին ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները:



Հիշեցնենք, որ անցյալ ամիս համալսարանում արդեն մեծ ծեծկռտուք եղել էր արտասահմանցի ուսանողների միջեւ: Այն ժամանակ ոստիկանությանը հաջողվեց դադարեցնել ամեն ինչ առանց ՕՄՕՆ-ի: Սակայն մի քանի օրերի ընթացքում համալսարանն ու հարող տարածքները խիստ վերահսկողության տակ էին: Ամեն բան խախանդվեց: Սակայն, ինչպես երեւաց, կարճ ժամանակով, գրում են ռուսական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---