Գերմանիան մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ

Գերմանիան մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ

PanARMENIAN.Net - Գերմանիան քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը` Սիրիայում իրավիճակի պատճառով: Süddeutsche Zeitung-ին տված հայտարարությունում դա հաստատել է Բունդեսթագի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Նորբերտ Ռետգենը:

Ըստ պատգամավորի, նվազագույնը, ինչ կարող է անել այս իրավիճակում Եվրոպան, Հալեպում ընթացող մարտական գործողությունները ռազմական հանցագործություն որակելն է:

«Հետևանքներն ու ռազմական հանցագործությանն արձագանքի բացակայությունը սկանդալ կառաջացնի»,-ասել է նա, հայտնում է Lenta.ru-ն:

Ռետգենը խոստովանել է, որ պատժամիջոցներն անմիջապես չեն ազդի ՌԴ վրա, սակայն, ըստ նրա, հեռանկարում այնուամենայնիվ կազդեն Մոսկվայի քաղաքականության վրա: Նա քննադատել է նաև ԵՄ մյուս երկրներին, որոնք «հրաժարվում են իրերն իրենց անունով կոչել» և վախենում են նոր սահմանափակումներից ՌԴ դեմ:

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հասկացրել է, որ ԱՄՆ-ն չի բացառում նոր պատժամիջոցների սահմանումը ՌԴ դեմ` ազդելու համար Մոսկվայի քաղաքականության վրա Սիրիայի հարցում:

Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ն հայտարարեց Սիրիայի գծով ՌԴ հետ երկկողմ համագործակցության կասեցման մասին: Պետդեպարտամենտը նման որոշման պատճառ է համարել Սիրիայում հրադադարի գծով ՌԴ կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելը: Մոսկվան դրանում տեսնում է «սատանայի հետ գործարքի գնալու» Վաշինգտոնի պատրաստակամությունը` Սիրիայում իշխանափոխության հասնելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---