«Մեթյու» փոթորկի զոհերի թիվը Հաիթիում հասել է 478-ի

«Մեթյու» փոթորկի զոհերի թիվը Հաիթիում հասել է 478-ի

PanARMENIAN.Net - «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը Հաիթիում հասել է 478-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Փոթորկի զոհերի քանակը երկրում շատ արագ աճում է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել 339 զոհի մասին:

Փոթորիկը փաստացի հիմնահատակ ավիրել է Գրանդ Անս դեպարտամենտի վարչական կենտրոնը` Ժերեմի քաղաքը, որտեղ ոչնչացվել է շենքերի 80%-ը: Միայն Ռոշ ա Բատո քաղաքում 50 մարդ է զոհվել:

Երկրի իշխանությունները պարզաբանում են, որ փոթորիկն աղետալի հետևանքներ ունեցավ Հաիթիի համար` ոչնչացվել են կամուրջներ, ճանապարհներ, արմատախիլ են արվել ծառեռ: Ավերածություններն էլ ավելի են բարդացնում իրավիճակը:

Հաիթին տարաշածրջանի ամենաաղքատ երկրներից է: Շատերն այստեղ խարխուլ խրճիթներում են ապրում, որոնք վախենում են լքել` գողություններից խուսափելու համար: Ավելին, երկիրը դեռ չի հաղթահարել 2010թ. երկրաշարժի հետևանքները, հազարավոր մարդիկ մինչ օրս վրաններում են ապրում:

«Մեթյու» փոթորիկն ամենահզորն է Ատլանտյան օվկիանոսում 2007-ից ի վեր: Այժմ փոթորիկը մոտենում է ԱՄՆ ատլանտյան ափին: Միլիոնավոր մարդիկ հեռացել են տներից: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտակարգ իրավիճակ է հայտարարել Ֆլորիդայում, Հարավային Կառոլինայում և Ջորջիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---