Հանուն Հալեպի փրկության ՌԴ-ն դեմ չի լինի, որ «Ջեբհաթ ան Նուսրան» հեռանա քաղաքից

Հանուն Հալեպի փրկության ՌԴ-ն դեմ չի լինի, որ «Ջեբհաթ ան Նուսրան» հեռանա քաղաքից

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է սատարել ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրայի նախաձեռնությանը` «Ջեբահթ ան Նուսրայի» գրոհայիններին Հալեպից դուրս բերելու վերաբերյալ, հանուն քաղաքի փրկության: Այդ մասին հայտարրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ըստ ՄԱԿ հաշվարկների, այնտեղ մոտ 6-8 հազար գրոհային կա, որոնցից մոտ կեսը, ըստ Դե Միստուրայի, «Ջեբահթ ան Նուսրայի» զինյալներն են: Ես լսեցի նրա առաջարկը միայն «Ան Նուսրայի» վերաբերյալ: Ի սեր Աստծո, եթե «Ան Նուսրան» զենքով հեռանա դեպի Իդլիբ, մենք պատրաստ ենք սատարել նման մոտեցմանը հանուն Հալեպի փրկության, և պատրաստ կլինենք դրան հորդորել Սիրիայի կառավարությանը»,-ասել է Լավրովը:

«Բայց հարց է առաջանում` իսկ մյուս գրոհայինները, որոնք այս օրերին միացել էին «Ան Նուսրային», ինչ են անելու: Եթե ուզում են հեռանալ զենքով, հարց չակ»,-ասել է Լավրովը:

«Նրանք, ովքեր չեն հեռանա «Ան Նուսրայի» հետ, պետք է հստակ զատվեն այդ կազմակերպությունից, պաշտոնապես նման պարտավորություն ստորագրեն»,-ասել է Լավրովը:

ՌԴ մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ում հաստատել է` ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի Հալեպում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նախատեսված է Սիրիայի գծով հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրայի ճեպազրույցը: ՄԱԿ հատուկ դեսպանորդը հոկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ պատրաստ է անձամբ ուղեկցել «Ջեբհաթ ան Նուսրայի» խմբավորման գրոհայիններին, որոնք քաղաքի այդ մասում մոտ 900 են, եթե ցանկանան հեռանալ արևելյան Հալեպից ու Իդլիբ մեկնել:

Գրոհայինները շարունակում են գնդակոծել Հալեպի բնակելի թաղամասերը` արևելյան շրջանների բնակիչներին որպես պատանդ պահելով, չարտորնելով հումանիտար բեռների առաքումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով վերջին 2 շաբաթում քաղաքում ավելի քան 300 մարդ է զոհվել, մոտ 1000-ը տուժել է:

Հալեպում ստեղծված դրության պատճառով «ՀԱԼԷՊ» հասարակական կազմակերպությունը ստացել է ավելի քան 600 խնդրագիր Հալեպում բնակվող կարիքավոր և խնդիրների առջև հայտնված սիրիահայերից` օգնելու նրանց տեղափոխվել Հայաստան՝ ձեռք բերելով Լիբանանից դեպի Հայաստան մեկ ուղղությամբ տոմս։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---