Արոնյանը կիսել է Տալի հուշամրցաշարի 3-4 տեղերը՝ խաղալով 8 ոչ ոքի

Արոնյանը կիսել է Տալի հուշամրցաշարի 3-4 տեղերը՝ խաղալով 8 ոչ ոքի

PanARMENIAN.Net - Մոսկվայում ավարտված Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում ՀՀ ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Պարտիան ավարտվել է 40-րդ քայլում:

Արոնյանը՝ հավաքելով 5 միավոր, կիսել է 3-4 տեղերը: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Յան Նեպոմնյաշչին, երկրորդ տեղում է Անիշ Գիրին:

Հայ շախմատիստը 9 պարտիայից 8-ում ոչ ոքի է խաղացել՝ հաղթելով միայն Գիրիին սպիտակներով:

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (200,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---