«Ռոստիշկա» և «Դանոն» յոգուրտների վաճառքը ՀՀ-ում կասեցվել է

«Ռոստիշկա» և «Դանոն» յոգուրտների վաճառքը ՀՀ-ում կասեցվել է

PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ հիմք ընդունելով ծառայության թեժ գծով քաղաքացու կողմից ստացված տեղեկությունը, շուկայահանված յոգուրտի մակնշման և պահման պայմանների համապատասխանությունը պարզելու նպատակով Նոր Նորքի 5-րդ զանգվածում գործող «Էվրիկա» սուպերմարկետում իրականացվել է ռուսական արտադրության «Ռոստիշկա» ապրանքանիշի յոգուրտի դիտարկում:

Դիտարկման արդյունքում հայտնաբերվել են թերի մակնշմամբ «Ռոստիշկա» ապրանքանիշի՝ ըմպելի յոգուրտներ ելակի և խնձորի համով, ինչպես նաև խնձորի համով յոգուրտ: Մասնավորապես, յոգուրտների հայերեն մակնշումը չի համապատասխանել բնօրինակին, նաև՝ փակցված է եղել բնօրինակի վրա:

Վերոնշյալ ապրանքատեսակների վաճառքը կասեցվել է:

Հիմք ընդունելով դիտարկման արդյունքները, ինչպես նաև սննդի շղթայում հետագծելիության ապահովման նպատակով՝ պետական վերահսկողության միջոցառումներ են իրականացվել նաև ներմուծող ընկերությունում:

Արդյունքում հայտնաբերվել են թերի մակնշմամբ «Ռոստիշկա» և «Դանոն» ապրանքանիշի յոգուրտներ՝ 6256 հատ, որոնց հայերեն մակնշումը չի համապատասխանել բնօրինակ մակնշմանը: Նշված ապրանքատեսակների վաճառքը կասեցվել է, ներմուծողին հանձնարարվել է վերացնել թերությունները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---