Փարիզի քաղաքապետի գրառումը. «Ճանաչել ճշմարտությունն ու ընդունել Հայոց ցեղասպանությունը»

Փարիզի քաղաքապետի գրառումը. «Ճանաչել ճշմարտությունն ու ընդունել Հայոց ցեղասպանությունը»

PanARMENIAN.Net - Երևանի օրվա կապակցությամբ մայրաքաղաքում գտնվող Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հոկտեմբերի 8-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել զոհերի հիշատակին, այնուհետև այցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որի հարևանությամբ գտնվող պուրակում խորհրդանշական ծառ է տնկել:

Անն Իդալգոյին ուղեկցում էին Փարիզի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, և քաղաքապետարանի ավագանու անդամներ:

Փարիզի քաղաքապետը գրառում է արել Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում և նշել, որ հիմնական ուղերձն է ընդունել, ճանաչել ճշմարտությունը, ինչը մարդ արարածին հնարավորություն կտա ավելի զարգանալ, բարգավաճել: «Այլ կերպ ասած սա կոչ էր, որ ամբողջ աշխարհն ընդունի ճշմարտությունը և ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-հավելել է Իդալգոն:

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ երկրորդ անգամ է այցելում Ցեղասպանության հուշահամալիր և խորապես տպավորված է, գրում է Tert.am-ը:

Նա հիշեցրել է, որ 2015-ին Փարիզի քաղաքապետարանում բավականին հետաքրքիր ցուցադրությամբ փորձել են իրենց լուման դնել այս ընդհանուր գործին: «2015 թ.-ի ցուցադրությունը մեծ հաջողություն ունեցավ և այն խարսխված է մնացել փարիզցիների հիշողության մեջ»,- ասել է նա և նշել, որ 2018-ին ցուցադրություն կազմակերպելու մի նոր առաջարկ են ստացել, որի շեշտադրումն է՝ մարզաշխարհ և Հայաստան:

«Հայոց ցեղասպանության պատմությունը հուզումնալից լինելով հանդերձ շատ սրտամոտ է Ֆրանսիային. Ֆրանսիայի մայրաքաղաքին և ընդհանրապես Ֆրանսիայի ժողովրդին, քանի որ այնտեղ կա շատ կարևոր գործոն՝ հայ համայնքը, որի դերակատարությունը կարևորում ենք մենք»,-ասել է նա և նշել, որ հենց Հայոց ցեղասպանությունը ինչ-որ տեղ հիմք ծառայեց նաև, որ հետագայում նման ոճիրներ տեղի ունենան:

1998թ. Երևանի և Փարիզի միջև կնքվել է հուշագիր: 2011թ. ապրիլի 25-28-ը Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնեց Փարիզ` մասնակցելու Փարիզի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը:2011թ. հոկտեմբերի 24-27-ը պաշտոնական այցով Երևան ժամանեց Փարիզի քաղաքապետ, ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի նախագահ Բ. Դելանոեի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում ստորագրվեց բարեկամության և համագործակցության համաձայնագիր, որի համաձայն հիմնական ոլորտներն են` ճարտարապետություն և քաղաքաշինություն, մշակույթ և համալսարանական փոխանակումներ, կենցաղային աղբի մշակում և մաքրում, փոխադրումների և տրանսպորտի քաղաքականություն, զբոսաշրջություն, կադրերի վերապատրաստում:

2015թ. ապրիլի 29-ից հուլիսի 4-ը Փարիզի քաղաքապետարանում բացվել է ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. «ՀԱՅԱՍՏԱՆ 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագրով։ 2016-ի ապրիլի 28-ին Փարիզում տեղի ունեցած բացման արարողությանը մասնակցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Ա. Սուքիասյանը։

Կարդացեք նաև՝ Անն Իդալգո. Փարիզում կարևորվում է Երևանի հետ գործակցության ամրապնդումը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---